Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Առաջարկվող «Պայմանագրով վարձակալության իրավունք» օրինագծի քննարկումը կկայանա մարտի 6-ին

 

Երեքշաբթի օրը, մարտի 6-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը կքննարկի առաջարկվող «Պայմանագրով վարձակալության իրավունք» օրինագիծը: Այս օրինագիծը մեկ այլ «Պարզապես վտարում» օրինագծի հետ համատեղ կտրամադրի որոշակի կայունություն մեր օրերի անշարժ գույքի շուկայում: Հանդիպումը տեղի կունենա Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում, որը գտնվում է Գլենդել քաղաքի 613 Իսթ Բրոդվեյ փողոցի 2-րդ հարկում:

 

«Պարզապես վտարում» օրինագիծը , որը հաստատվել եր քաղաքային խորհրդի կողմից 2002 թվականին, պաշտպանում է բնակիչներին և տանտերերին՝ մանրամասնորեն պարզաբանելով վտարման օրինական պատճառները և այլ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել վտարման: Օրինագիծի տեղեկատվական թերթիկը կարող եք տեսնել այստեղ:

 

Առաջարկվող օրինագիծը կհավելի ներկայիս օրինագիծը և կպահանջի տանտերերից, որպեսզի բնակիչներին առաջարկեն մեկ տարով վարձալկալության պայմանագիր: Տանտերերը պետք է նաև նշեն հաջորդ տարվա վարձի մասին և առաջարկեն վարձավճարի չափը հաջորդ տարվա համար, եթե բնակիչը որոշի, որ ցանկանում է թարմացնել պայմանագիրը: Հավելյալ կայունություն ավելացնելու նպատակով, առաջարկվող օրինագիծը մանրամասնորեն ներկայացնում է հատուկ ժամանակահատված, որում տանտերերը պարտավոր են առաջարկել պայմանագրերը հետագա տարիների համար:

 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ սա վարձակալության վերահսկման օրինագիծ չէ: Տանտերերը կարող են նշանակել վարձավճարները և վարձի բարձրացումները համապատասխան օրինագծի և ֆեդերալ և նահանգային օրենքների:

 

Առաջարկվող օրինագծի մասին տեղեկությունների համար կարող եք սեղմել այստեղ:

 

Առաջարկվող օրինագիծը ամբողջությամբ հասանելի կլինի մարտի 2-ի երեկոյան հետևյալ վեբ-կայքում:

 

Հավելյալ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պիտեր Զովակին կամ Սիփան Զադուրյանին  (818)548-3936 հեռախոսահամարով:

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload