Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Ավելացվող տեղական վաճառքի հարկը, Գլենդելին հնարավորություն կտա լիակատար վերահսկելու ստեղծված նոր եկամուտները

August 3, 2018

Գլենդելի քաղաքապետարանը նմանը չունեցող ծառայություններ է մատուցում իր բնակիչներին `հանրային անվտանգությունից մինչև հանգստի գոտիներ, զբոսայգիներ, գրադարաններ, արվեստ և մշակույթ, կյանքի որակի ծրագրեր, որպեսզի նպաստի մեր համայնքի զարգացմանը: Բայց ոչ մի դեպքում մենք կատարյալ չենք, կամ առանց մարտահրավերների: Անկեղծ ասած, ես չեմ կարող մտածել մի քաղաքի մասին, որը չունի նմանատիպ խնդիրներ, ինչպիսին են մեր խնդիրները:

 

Մեր կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ Գլենդելում ստացված եկամուտը մնա տեղական և օգտագործվի Գլենդելի բնակիչների օգտին ծառայություններ մատուցելու նպատակով: Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն տեղադրեց «Գլենդելի կյանքի որակը և կարևորագույն ծառայությունների պաշտպանության ձեռնարկը» նոյեմբերի 6-ի քվեաթերթիկի վրա:

 

Մեր հարևանները դեպի արևելք և արևմուտք եկել են նույն եզրակացության `Փասադենան և Բուրբանկը գրեթե նմանատիպ ձեռնարկներ են տեղադրում տեղական ընտրական 2018թ-ի նոյեմբերի քվեաթերթիկների վրա, իսկ այլ քաղաքներում ընտրողները վերջերս հավանություն են տվել նմանատիպ ձեռնարկների, որոնք փոխել են տեղական վաճառքի հարկը:

Այն փաստը, որ մեր տարածաշրջանի շատ քաղաքներ ստեղծում և ուղարկում են միլիոնավոր դոլարներ վարչաշրջանին (քաունթի), տարածաշրջանային գործակալություններին և հատուկ շրջաններին հատուկ վաճառքի հարկերում, սակայն փոխարենը չեն ստանում համապատասխան գումար: Այս ֆինանսական տարին ակնկալվում է, որ Գլենդելը կուղարկի 90 մլն դոլար վարչաշրջանին հատուկ վաճառքի հարկերում, սակայն միայն 15 մլն դոլար կստանա տեղական նպատակների օգտագործման համար:

 

Օրինակ, կանխատեսվում է, որ Գլենդելը կստեղծի $ 10 մլն-ի չափով գումար ձեռնարկ H-ի շնորհիվ, որը 2017 թ.-ին ընտրողների կողմից հաստատված 0.25% վաճառքի հարկի աճն է, որն աջակցում է անօթևաննների ծառայություններին: Դրանից որքան ենք մենք ստանում, որ օգնենք նրանց, ովքեր կարիք ունեն այստեղ Գլենդելում: Միայն $ 280,000: Մեր վաճառքի հարկը մեծացնելով և հասցնելով Վարչաշրջանի առավելագույնին, որը այսօր 10.25%-է (9.5% -ից), ստացվող եկամուտները մնալու են տեղական և չեն շեղվի նմանատիպ վարչաշրջանի և տարածաշրջանային հարկային ձեռնարկների կողմից:

 

 

Ես չեմ ասում, որ երկինքը ընկնում է: Պատմականորեն, Գլենդելը ֆիսկալ պահպանողական քաղաք է՝ հավասարակշռված բյուջեով և ուժեղ պաշարներով: Այնուամենայնիվ, այս միջոցառումը կապահովի, որ մոտավորապես 30 միլիոն դոլարի նոր ֆինանսավորումը կօգտագործվի Գլենդելում Գլենդելի ծրագրերի և ծառայությունների համար: Հիմնական ֆոնդի այս լրացուցիչ եկամտի գումարով Ձեր քաղաքային խորհուրդը լավ տեղ է հատկացնելու հետաձգված ենթակառուցվածքի, մատչելի բնակարանային ապահովման, հասարակական անվտանգության և այլ կարևորագույն ծառայությունների համար ներդրումների ֆինանսավորման պահպանմանը:

 

Բոլոր ծախսերի խնայողությունների միջոցներով, որոնք մեր քաղաքային խորհուրդը ձեռնարկել է վերջին հինգ տարիների ընթացքում, ներառյալ 337 լրիվ դրույքով աշխատատեղերի վերացումը, նվազեցնելով ծախսերը՝ առանց ծառայությունների մակարդակի վրա զգալիորեն չազդելու, այլևս իրատեսական տարբերակ չէ:

 

Կարևոր է հասկանալ, որ եթե ընտրողները հաստատեն այս տեղական վաճառքի հարկը, մեր քաղաքը լիակատար վերահսկողություն կունենա իր ստացված եկամուտների վրա: Եթե ​​այն չընդունվի, հավանական է, որ Վարչաշրջանի, տարածաշրջանային գործակալությունների և հատուկ շրջանների կողմից ընդունված ապագա վաճառքի հարկերը ազդեն Գլենդելի վրա, և Գլենդելը կստանա դրա միայն մի փոքր մասը, որպեսզի բարելավի մեր տեղական թաղամասերը:

 

Մենք ձգտում ենք հասարակությանը կրթել և խրախուսել քաղաքացիական ներգրավվածությունը, օգնելով համայնքին `տեղեկացնելով, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել իրենց հարկային դոլարները և պաշտպանել ենթակառուցվածքների ֆինանսավորումը (փողոցներ, մայթեր և այլն), մատչելի բնակարանները, հասարակական անվտանգությունը և այլ անհրաժեշտ ծառայությունները:

 

Ակնկալում ենք առաջիկա շաբաթներին ձեզ հետ քննարկել այս ձեռնարկը: Խնդրում ենք այցելել , «Գլենդելի կյանքի որակի և կարևորագույն ծառայությունների պաշտպանության ձեռնարկ»-ի մասին ավելին իմանալու և գործընթացի մասին տեղեկացված լինելու համար:Thisismyglendale.com

 

Յասմին Բիրս

Գլենդել քաղաքի մենեջեր

YBeers@GlendaleCA.gov

Share on Facebook
Share on Twitter
Please reload