Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Գլենդելը փոխում է ընտրությունների օրը

 

 

Գլենդել քաղաքի ընտրությունները տեղափոխվում են կենտ տարիների ապրիլ ամսից զույգ տարիների մարտ ամսին: Սա հաստատվել է Սակրամենտոյի օրենսդիր մարմինների կողմից և ազդում է մեր տեղական ընտրությունների վրա: 2015թ-ին, օրենսդիրները անցկացրեցին Կալիֆորնիայի ընտրողների մասնակցության իրավունքը, որը պարտադրում է քաղաքներին, որոնք ունեն ավելի քիչ ընտրողներ քաղաքային ընտրությունների ժամանակ համեմատած նահանգային ընտրությունների հետ, անցկացնեն իրենց ընտրությունները նահանգային ընտրությունների հետ մեկտեղ: Սա նշանակում է, որ Գլենդելը պետք է քննարկի քաղաքային օրենքները և տեսնի, եթե այս օրենքը ազդեցություն կունենա Գլենդել քաղաքի վրա:

 

Անցյալ տարվա նոյեմբերին քաղաքայն խորհուրդին ներկայացվեց զեկույց: Առաջարկվեցին մի քանի տարբերակներ՝ ավելացնել խորհրդի անդամների կառավարման ժամկետը 11 ամսով կամ 19 ամսով, որպեսզի համապատասխանեն նահանգային օրենքներին: Խորհրդի անդամները ընտրեցին առաջին տարբերակը, համաձայն որի նրանգ կառավարման ժամկետը կերկարաձգվի 11 ամիս ժամկետով: Այս օրինագիծը ավելացնում է 2017թ-ին ընտրված պաշտոնյաների կառավարման ժամկետները մինչև 2022թ-ի մարտ ամիսը:

 

Խորհրդի անդամները ուղղորդեցին քաղաքի քարտուղարին և քաղաքի իրավաբանին, որպեսզի պատրաստեն քվեաթերթիկ (ձեռնարկ P) , որը կփոփոխի Գլենդելի քաղաքյին օրենսգիրքը և քաղաքային ընտրությունների օրը: Բնակիչները հնարավորություն կունենան քվեարկելու այս ձեռնարկի համար 2018թ-ի հունիսի 5-ին կայանալիք նահանգային ընտրությունների ժամանակ:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել քաղաքային քարտուղարի գրասենյակ (818)548-4000 հեռախոսահամարով:

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload