Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Գլենդելի առևտրի պալատը հյուրընկալել է քաղաքապետին և խորհրդի անդամներին «Քաղաքի իրավիճակի մասին» ճաշկերույթի ժամանակ

 

Հինգշաբթի օրը, մարտի 29-ին քաղաքապետ Վարդան Կարապետյանը Գլենդելի առևտրի պալատի ամենամյա քաղաքային ճաշկերույթի ժամանակ դիմեց համայնքի ղեկավարներին: Նա խոսեց Գլենդելի այս տարվա նվաճումների մասին և նկարագրեց իր պատկերացումները քաղաքի ապագայի վերաբերյալ: Կարապետյանի ելույթի հետ մեկտեղ տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը Էլեն Լեյվայի կողմից, ով հանդիսանում է ABC7 Eyewitness news –ի լրագրող: Մրցանակակիրների թվում էր նաև խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, ով ստացավ «Տարվա նախագիծ» մրցանակը:

 

«Կարող եմ ասել, որ քաղաքի իրավիճակը բավականին կայուն է այսօր շնորհիվ մեր գործընկերների»,-նշել է Վարդան Կարապետյանը: Նա խոսեց քաղաքապետարանի ձեռքբերումների մասին՝ կապված բնակարանների, անօթևանության, անվտանգության և հանգստի հետ: Նա շարունակեց՝ խոսելով ուժեղ տնտեսության, բարձր շարժունակության և մաքուր էներգիայի մասին: Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց մեր վետերաններին Ամերիկյան ազատությունների պաշտպանության համար, և դահլիճը լցվեց բուռն ծափահարություններով: Ելույթը վերջացավ հետևյալ տեսանյութով՝

 

 

Խորհրդի անդամ Սինանյանը նույնպես ելույթ ունեցավ միջոցառման ժամանակ: Նա վերցրեց ամբիոնը `ընդունելու «Տարվա նախագիծը» մրցանակը  Գլենդելի քաղաքապետարանի «տեխնոլոգիական շաբաթվա համար», որը Սինանյանի «Տեխնոլոգիաների նախաձեռնություն» ծրագրի արդյունքում ստացված նախագիծն էր: Իր ելույթի ժամանակ նա գովաբանեց նաև իր գործընկեր խորհրդի անդամներին իրենց աջակցության համար, և նշեց, որ այս նախագծի հաջողությունը միատարր թիմի արդյունք է, որը միասին աշխատում է Գլենդելը տեխնոլոգիայի և նորարարության կենտրոնի վերափոխելու ուղղությամբ:

 

Պարգևատրվեցին նաև Գլենդելի համայնքի այլ նշանավոր անդամներ: Գլենդելի համայնքում նրանց ունեցած նշանակալի ներդրումներն են, որ  դարձնում են Գլենդելը հրաշալի : Շնորհավորում ենք հետևյալ մրցանակակիրներին՝

 

Տարվա նախագիծ- «Գլենդելի տեխնոլոգիական շաբաթ», կազմակերպված գլենդելի քաղաքապետարանի կողմից

Տարվա փոքր բիզնես- My Glendale Florist, որը տնօրինում է Արտ Արութունյանը

Տարվա տնօրեն- Քեյթ Հոբբս, USC Verdugo Hills Hospital-ից

2018թ-ի տարվա տղամարդ- Բրենթ Գարդներ, Գլենդել Գալերիայի Ավագ Մենեջեր

2018թ-ի տարվա կին- Թոնի Բեկ Էսպինոզա, Stone Beck Group at Morgan Stanley-ից:

Share on Facebook
Share on Twitter
Please reload