Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Գողության փորձ Գլենդել Գալլերիայում

March 13, 2018

2018թ-ի մարտի 10-ին ժամը 2:47 ի սահմաններում Գլենդելի ոստիկանները ժամանեցին Գլենդել Գալլերիա՝ ի պատասխան գողության և կրակոցների ահազանգի: Զանգահարողներից ստացված լրացուցիչ տեղեկությունները ցույց են տվել, որ գողության փորձը տեղի է ունեցել Բհինդի զարդերի խանութում, որը գտնվում է Գլենդել Գալլերիայի ներսում: Առնվազն երկու տղամարդ են մտել խանութ և մալետներով ջարդել են ոսկերչական իրերի ցուցափեղկերը: Անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը և ձերբակալել է կասկածյալներից մեկին:

 

Երբ ոստիկանները ժամանեցին դեպքի վայր, նրանք պարզեցին, որ Բհինդի զարդերի խանութում աշխատող զինված անվտանգության աշխատակիցը դիմակայել է երկու կասկածյալներին, մինչդեռ նրանք ցուցափեղկերի ջարդման գործընթացում էին: Անվտանգության աշխատակիցը կրակոց է արձակել, երբ կասկածյալներից մեկը վազել է իր ուղղությամբ: Անվտանգության աշխատակիցը արձակել է երկու կրակոց և ոչ ոք վնասվածքներ չի ստացել: Անվտանգության աշխատակիցը կարողացել է ձերբակալել կասկածյալներից մեկին, իսկ մյուս կասկածյալը դուրս է փախչել խանութից:

 

Անմիջապես դեպքի վայր ժամանելուց հետո, ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Կասկածյալը հանդիսանում է Լոս Անջելեսի բնակիչ 20-ամյա Քամալ Քեյը: Ստացված նկարների համաձայն դեպքի վայրում եղել են 4 կասկածյալներ: Կասկածյալներից 3-ը մտել են մոլ իսկ 4րդ-ը սպասում եր մեքենայում: Ստորև ներկայացնում ենք կասկածյալների նկարները:

 

 

 

 

Այս գործի վերաբերյալ Գլենդելի ոստիկանությունը կատարում է հետաքննություն:

Դետեկտիվները պահանջում են հանրության օգնությունը մնացած կասկածյալներին հայտնաբերելու հարցում: Այս միջադեպին վերաբերող տեղեկություններ ունեցող յուրաքանչյուր անձին խորհուրդ է տրվում զանգահարել Գլենդելի ոստիկանության բաժին `818-548-4911 հեռախոսահամարով կամ հանցագործություններ կանխողներին `1-800-222-TIPS (8477) հեռախոսահամարով:

Share on Facebook
Share on Twitter
Please reload