Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Կալիֆորնիայի երկրաշարժի պատրաստվածություն

Գ ՞իտեք արդյոք ինչպես պաշտպանվել, երբ երկրաշարժ է լինում:

 

Կալիֆորնիայում երկրաշարժերը կարող են լինել ցանկացած ժամանակ:

 

Գլենդելի Քաղաքապետարանը խրախուսում է բնակիչներին և կազմակերպություններին, որպեսզի պատրաստ լինեն փրկվելուն և արագ վերականգնվելուն, երբ հաջորդ մեծ երկրաշարժը տեղի կունենա:

Կատարելով ճիշտ գործողություններ, ինչպիսին են «ընկնել պաշտպանվել և սպասել» հրահանգները, կարող եք փրկել ձեր կյանքը և նվազեցնել վնասվելու ռիսկը: Ամեն անձ, ցանկագած վայրում պետք է սովորի և կիրառի, թե ինչ պետք է կատարի երկրաշարժի ժամանակ` կլինի դա տանը, աշխատավայրում, դպրոցում կամ ճանապարհորդելիս:

 

Հիմնականում դուք կնվազեցնեք վնասվելու հնարավորությունը կիրառելով հետևյալ քայլերը՝

Ընկեք ձեր ձեռքերի և ծնկների վրա: Այս դիրքը կպաշտպանի ձեզ հարվածից և հատակին տապալվելուց, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մնաք ցածր

դիրքում և սողալու հնարավորություն ունենաք դեպի մոտիկ ապաստարան:

 

Պաշտպանեք ձեր գլուխը և պարանոցը ձեռքով և արմունկով`

  • Եթե մոտակայքում կա ամրակազմ սեղան ապա թաքնվեք դրա տակ:

  • Եթե մոտակայքում չկա ոչ մի ապաստարան, սողացեք ներքին պատի երկայնքով(պատուհաններից հեռու):

  • Մնացեք ձեր ծնկների վրա կռացեք, որ պաշտպանեք ձեր կենսական օրգանները:

Սպասեք մինչև թափահարման վերջանալը:                                                 

  • Ապաստանի տակ. մեկ ձեռքով պահեք այն. պատրաստ եղեք տեղափոխվելուն, եթե այն շարժվի:

  • Եթե չկա ապաստան. պահեք ձեր գլուխը և պարանոցը երկու ձեռքով և արմունկներով:

     

     

     

     

     

     

     

     

     

Share on Facebook
Share on Twitter
Please reload