Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Հուլիսի 10-ին տեղի ունեցած հանդիպման համառոտ ներկայացում

July 12, 2018

Գլենդելի քաղաքային խորհուրդը երեքշաբաթյա ընդմիջումից հետո, հուլիսի 10-ին, անցկացրեց հերթական հանդիպումը: Խորհրդի օրակարգում ընդգրկված էին բնակարանային իշխանության, ինչպես նաև հատուկ և կանոնավոր խորհրդային հանդիպումները:

 

Տեխնոլոգիաների հնարավոր արագացուցիչ Գլենդելում

 

Քաղաքային խորհուրդը ուղղորդել է համայնքային զարգացման բաժնին, որպեսզի պատրաստեն պահանջարկների հարցում Գլենդելում տեխնոլոգիական արագացուցիչի փորձնական ծրագրի շահագործման և կառավարելու համար որակյալ հարցվողների որոնման նպատակով: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:

 

Գրեյսոնի տուրբինի վերանորոգումը հաստատվել է

 

Խորհուրդը միաձայն հավանություն տվեց Գրեյսոն Էլեկտրակայանի 8-րդ բաժնում գտնվող տուրբինի վերանորոգմանը: Տուրբինը վնասվել էր ներքին պայթյունի պատճառով, ինչը հանգեցրել էր հետաքննության:

 

Հետաքննության եզրակացությամբ, Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը ստացավ Խորհրդի հաստատումը, որպեսզի տուրբինն ուղարկվի վերանորոգման Կոնեկտիկուտում գտնվող արտադրամասում: Վերանորոգման մեջ ներգրավված աշխատանքներն ու նյութերը կկազմեն 600,000 դոլար: Ակնկալվում է, որ վերակառուցման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին և սեպտեմբերին այն կլինի Գլենդելում: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:

 

Հուլիսի 6-ին տաք եղանակի և հնացած էլեկտրակայանի պատճառով տեղական արտադրողականությունը գտնվում էր ծայրահեղ վիճակում:

 

 

 

 

Հրշեջ ծառայության վարչությունը ձեռք է բերել 7 նոր AED


Քաղաքային խորհուրդը հաստատել է յոթ նոր ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների (AED) ձեռքբերումը: AED-ն բերում է սրտի հստակ պատկեր և փոխանցում է բոլոր բժշկական տվյալները  հիվանդանոցին:

 

Այս սարքավորումներից 4-ը նվիրաբերվել էին տեղական հիվանդանոցներից և համայնքից: Մյուս երեքը բյուջեով նախատեսված քաղաքային ծախսեր են: Այս կարևորագույն սարքավորումները տեղադրվելու են քաղաքային հրշեջ ծառայության և շտապօգնության մեքենաներից յուրաքանչյուրում: Այս յոթ նոր AED- ների ձեռքբերմամբ Գլենդելի քաղաքապետարանը կունենա ընդհանուր 12 AED: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:

 

Առաջարկ P

 

Քաղաքային խորհուրդը վավերագրել է հունիսի 5-ի ընտրությունների արդյունքները: Այս առաջարկը փոխում է քաղաքային օրենսգիրքը և համապատասխանեցնում է քաղաքային ընտրությունների օրը նահանգային նախնական կամ հիմնական ընտրությունների օրվան: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:

 

Հաջորդ հանդիպումը

 

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի հուլիսի 17-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload