Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Հունվարի 23-ին տեղի ունեցած խորհրդի հանդիպման համառոտ ներկայացում

Համաձայնության կետեր

 

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է համաձայնության օրակարգը, որը ընդգրկում էր 2 կետեր:

 

Քաղաքային խորհուրդը լիազորել է «ՄՍՕ Տեխնոլոգիաներ» կազմակերպության հետ քաղաքային գոյություն ունեցող Մասնագիտական ​​ծառայություններ մատուցելու մասին պայմանագրի փոփոխությունը, որը կբարձրացնի պայմանագրի գումարը $ 30,000-ով և որը թույլ կտա տեխնիկական աջակցության ծառայություններ Գլենդելի ջրի և էլեկտրակայանի բաժնի  ջրային վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգին, որն այս բաժնի անձնակազմին հնարավորություն է տալիս կենտրոնական և հեռակա վերահսկողության միջոցով հետևելու քաղաքային ջրի արտադրության, պահեստավորման և բաշխման համակարգի ունակությունները: Լրիվ զեկույցը կարելի է գտնել այստեղ:

 

Գլենդելի քաղաքային խորհուրդը լիազորել է գնումների պատասխանատուին `եռամյա պայմանագիր կնքել «Էնֆորսմենթ Ավիացիայի ծառայություններ» կազմակերպության հետ, որն ապահովում է ուղղաթիռային ավիացիոն տեխնիկա, սպասարկում և վերանորոգում` համատեղ ավիացիայի բաժնի ամենօրյա գործողունեությունը շարունակելու համար: Քաղաքապետարանը  ներկայիս դրությամբ ունի միայն մեկ արհեստավոր. սակայն, որոշ ուղղաթիռների վերանորոգման համար պահանջվում է հատուկ վերապատրաստում, որը դուրս է գալիս քաղաքապետարանի հավատարմագրված արհեստավորի կարողությունից: Լրիվ զեկույցը կարելի է գտնել այստեղ:

 

Հաջորդ հանդիպումը

 

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի հունվարի 30-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:

Share on Facebook
Share on Twitter
Please reload