Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Մարտի 6-ին տեղի ունեցած հանդիպման համառոտ ներկայացում

Համաձայնության կետեր

 

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է համաձայնության օրակարգը:

 

Խորհուրդը ընդունել է նվիրատվություն Վերդուգոյի համայնքային հիմնադրամի և Գլենդելի հրշեջ հիմնադրամի կողմից 32,706 դոլարի չափով, որը կօգտագործվի 21-րդ հրշեջ կայանի համար նոր ահազանգման համակարգեր գնելու համար:

Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Խորհուրդը նաև հաստատել է պայմանագրի փոփոխությունը «Youngblood & Associates» ընկերության հետ, որը կատարում է պոլիգրաֆիայի աշխատանքներ: Այս համաձայնագիրը կբարձրացնի պայմանագրի արժեքը 190,375 դոլարով, որը բաժանմունգին հնարավորություն կտա իրականացնելու 310 հավելյալ պոլիգրաֆեր պայմանագրի տևուղության ընթացքում: Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Վերդուգո հրշեջ կապերի կենտրոնի նախնական աշխատանքի հետաքննության ծառայությունների համար գումար հատկացնելու մասին որոշմանը: Նախքան աշխատանքի ընդունվելու հետաքննություն անցկացնելու ծառայությունները հանդիսանում է Գլենդելի հրշեջ ծառայության աշխատանքի ընդունման գործընթացի կարևոր բաղադրիչը: Գլենդելի հրշեջ ծառայության նպատակն է աշխատանքի ընդունել այնպիսի անձանց, ովքեր կշարունակեն պահպանել առաքելությունը, ստանդարտները, պատասխանատվությունը և բարոյական բնավորությունը: Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Քաղաքային խորհուրդը հաստատել է քաղաքի մենեջերի աշխատանքի պայմանագիրը քաղաքի մենեջեր Յասմին Բիրսի հետ:Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Մեկ այլ որոշման համաձայն քաղաքապետարանը հնարավորություն կունենա մասնակցելու «Վերադարձնել մեր համայնքը» կոալիցիային: Այս կոալիցիան աշխատում է ներգրավել նահանգին, որպեսզի մասնակցի Կալիֆորնիայի քրեական արդարադատության համակարգում կատարված փոփոխությունների չհաշվառված հետևանքների համար լուծումներ գտնելու և հետագա քննարկումները իրականացնելու համար, որոնք վերաբերվում են ԱԲ109-ին ձեռնարկ 47 և 57-ին: Այս կոալիցիան կառավարվում է Արկադիայի, Գլենդորայի և Մոնրովիայի քաղաքապետարանների կողմից: Ներկա դրությամբ ավելի քաղ 35 քաղաքներ միացել են կոալիցիային:Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Քաղաքային խորհուրդը ուղղորդեց աշխատակազմին, որպեսզի կամակերպեն կրթական համայնքային հանդիպումներ բնակիչների և տանտերերի հետ և մանրամասնորեն բացատրեն առաջարկվող «Պայմանագրով վարձակալության իրավունք» օրինագծի մասին: Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Գլենդելի քաղաքային չեղյալ համարեց  CEQA-ի որոշումը, որը իրականացվել էր Համայնքային զարգացման բաժնի տնօրենի կողմից և կապված եր առաջարկված 361 Միրթլ փողոցում գտնվող տան և ավտոտնակի քանդման վերաբերյալ, որը կառուցվել էր 1920 թվականին արհեստավարժ ոճով: Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ

 

Հաջորդ հանդիպումը

 

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի մարտի 13-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload