top of page

Շաբաթներով տեղացող անձրևները և տաքացող ջերմաստիճանը սահմանել են մոծակների վաղ սեզոն


Տեղատարափ անձրևները մեղմացրեցին հարավային Կալիֆորնիայի երաշտային իրավիճակը, բայց ստեղծեցին դրախտային պայմաններ մարդկանց բակերում հիվանդություն տարածող մոծակների համար:

Վեկտոր հսկողության պաշտոնյաները խորհուրդ են տալիս Լոս Անջելեսի վարչաշրջանի բնակիչներին որպեսզի ձեռնարկեն լրացուցիչ միջոցներ կանաչ և չխնամված լողավազանների, անձրևային տակառների և այլ փոքր տակառների հանդեպ, որոնք հավաքում են անձրևաջուրը: Քանի որ մոծակները կարող են մեկ շաբաթվա ընթացքում իրենց կյանքի ցիկլերը լրացնել ձվից մինչև չափահաս, հավաքված ջուրը պետք է դատարկվի կամ օգտագործվի մեկ շաբաթվա ընթացքում և անձրևային տակառները և տարաները պետք է ամուր կերպով փակված լինեն, որպեսզի կանխարգելեն մոծակների մուտքը, և կանաչ և չպահպանված լողավազանները պետք է մաքրվեն:

Եթե ​​բնակիչները պետք է ջուրը պահեն անձրևի տակառներում, դույլերում և այլ նմանատիպ տարաներում մեկ շաբաթից ավելի, ապա խորհուրդ է տրվում ձեռնարկել հետևյալ քայլերը, որպեսզի համոզվեք որ դրանք մոծակների համար անհասանելի են՝

  • Փակեք բոլոր ջրով լի տակառները ձիգ փականներով:

  • Ցանցապատեք բոլոր անցքերը, ինչպիսիք են տանիքի ջրորդանները 1/16 դյույմ նուրբ ցանցով `մոծակների մուտքը կանխարգելելու համար:

  • Ամսական ստուգումներ անցկացրեք և համոզվեք, որ ցանցերը անցքեր չունեն, որպեսզի մոծակները չներխուժեն և դնեն հարյուրավոր ձվեր:

  • Օգտագործեք և պահպանեք մոծակների վերահսկման բնական նյութեր որոնք պարունկաում են Bti այն ջրում, որը պահպանելու եք երկար ժամանակ:

Օգտվեք այս անձրևների առավելությունից և գտեք և հեռացրեք բոլոր չօգտագործվող տարաները տանից, որոնք կարող են ջուր հավաքել և նպաստել մոծակների խնդիրներին: Այլ ընդհանուր աղբյուրները ներառում են բույսի սավանները, դույլերը, անվադողերը, կենդանիների ջրամանները, թափոնների վերամշակման արկղերը, աղբարկղերը և նույնիսկ թփերի մեջ թաքնված աղբերը:

«Մոծակների ձվերին հարկավոր է ընդամենը մեկ թեյի գդալ ջուր, որպեսզի նրանք ավարտեն իրենց կյանքի ցիկլը», ասել է Անայիս Մեդինա Դիազը, ով հանդիսանում է Լոս Անջելեսի վարչաշրջանի վեկտորի վերահսկման բաժանմունքի հանրային տեղեկատվության պատասխանատուն (GLACVCD): «Այսօր Ձեր տանը մոծակների բուծման աղբյուրները վերացնելու միջոցով կարող եք պաշտպանել ձեր ընտանիքի առողջությունը Հարավային Կալիֆորնիայի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ»:

Թեև բնակիչները իրենց ջանքերը ներդնում են իրենց տներում գտնվող վերջին անձրևներից մնացած ջրերը վերացնելու համար, վեկտորը վերահսկող տեխնիկները իրենց հերթին վերահսկում են հիվանդությունների ակտիվությունը և մոծակների թվաքանակը GLACVCD- ի իրավասության շրջանակներում: Հավելյալ տեղեկությունների կամ գաղտնիորեն կանաչ և չխնամված լողավազանների մասին զեկուցելու համար այցելեք www.glacvcd.org վեբ-կայքը:


bottom of page