Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Սենատոր Պորտանտինոն անվանել է Յասմին Բիրսին որպես «Տարվա կին»

 

Յուրաքանչյուր տարի, նահանգի օրենսդիր մարմինները պարգևում են «Տարվա կին» տիտղոսը իրենց շրջանի բացառիկ կանանց: Սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ով ներկայացնում է Կալիֆորնիայի սենատի 25-րդ շրջանը, ընտրել է Յասմին Բիրսին, որպես «Տարվա կին»:

 

«Ինձ համար մեծ պատիվ է ճանաչելու Յասմինին որպես տարվա կին 25-րդ սենատի շրջանից: Նա հրաշալի ադմինիստրատոր է, ով զբաղվում է բազմաթիվ քաղաքացիական պարտականություններով, կամավորականությամբ և համայնքային ծառայություններով: Նրա քարոզչությունը և նվիրումը Գլենդելին համար ծառայում է որպես հրաշալի օրինակ, որին պետք է հետևենք բոլորս: Յասմինը պարզապես հրաշալի անձնավորություն է, ով ​​ծառայում է այս հրաշալի համայնքին,»-ասել է սենատորը:

 

Նա սկսել է իր կարիերան Գլենդելի քաղաքապետարանում 1987 թվականին որպես կես-դրույքով աշխատող: Դպրոց և քոլեջ այցելելու հետ մեկտեղ, նա աշխատել է գրադարանում: Անցած 31 տարիների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ: 2000 թվականին նա նշանակվել է որպես քաղաքի մենեջերի տեղակալ, այնուհետև 2010-ին նշանակվել է որպես Գլենդելի մենեջերի օգնական: 2018թ-ին նա նշանակվել է որպես քաղաքի մենեջեր դառնալով առաջին կին մենեջերը Գլենդելի քաղաքի պատմության մեջ: Յասմինի մասին կարող եք կարդալ սեղմելով այստեղ:

Share on Facebook
Share on Twitter
Please reload