Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Քաղաքային խորհուրդը ընդունել է երկամսյա վարձավճարի ավելացման սառեցումը, պահանջել է պայմանագրով վարձակալության իրավունքի օրինագիծը

November 29, 2018

 

2018 թ-ի նոյեմբերի 27-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է երկու ամսով վարձերի սառեցման օրինագիծը, որը կսկսվի 2018թ-ի դեկտեմբերի 27-ին և կավարտվի 2019թ-ի փետրվարի 27-ին (Վարձույթի սառեցման ժամանակաշրջան):

 

Ընդհանուր առմամբ, 2018 թ. սեպտեմբերի 18-ից սկսած կամ մինչև սեպտեմբերի 18-ը վարձակալության համար, օրինագիծը պահանջում է մի քանի բնակարաններից բաղկացած շինությունների տերերից, որպեսզի իջացնեն վարձերը այս վարձավճարի սառեցման ժամանակահատվածում և հավասարեցնեն այն գումարին, որը վճարվում էր մինչև 2018թ-ի սեպտեմբերի 18-ը: Այս ժամանակահատվածի ընթացքում ցանկացած վարձավճարի բարձրացումը չպետք է գերազանցի 5 տոկոսը: 2018թ-ի սեպտեմբերի 18-ից հետո սկսված վարձակալության համար վարձերի բարձրացումը նույնպես սահմանափակվում է 5 տոկոսով այդ ժամանակահատվածում:

 

Օրինակով և ոչ սահմանափակումով, եթե տանտերը բնակարանի համար գանձում էր 1000 դոլար/ամիս վարձավճար 2018 թ. սեպտեմբերի 18-ին և վարձավճարը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից լինելու է $ 1,200, տանտերը պետք է իջեցնի վարձավճարը այդ ժամանակաշրջանում  մինչև 1000 դոլար, որը ներկայացնում է սեպտեմբերի 18-ին վճարված վարձավճարը: Այդ ժամանակահատվածում վարձավճարը կարող է ավելացվել 5% -ով , որի արդյունքում կստացվի $ 1,050 /ամսեկան նոր վարձավճար: Օրենքն անվավեր կլինի ուժի մեջ մտնելու օրվանից վաթսուն օր հետո:

 

Խորհուրդը նաև ուղղորդեց քաղաքապետարանի աշխատակազմին պատրաստելու պայմանագրով վարձակալության իրավունքի մասին օրինագիծը, որը կպահանջի տանտերերից  վարձակալներին մեկ տարվա պայմանագրով վարձակալության տրամադրում, որոշ վարձավճարի ավելացման դեպքում՝ ոչ-պարտադրող լսումներ և բնակչի համար տեղափոխման համար աջակցության իրավունք, եթե վարձավճարը կգերազանցի որոշակի տոկոսը մեկ տարվա համար:

 

Այս օրինագիծը առաջարկվել էր 2018թ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Share on Facebook
Share on Twitter
Please reload