Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Քաղաքային խորհուրդը շարունակում է արգելել մարիխուանայի առևտրային գործողությունները

 

                        Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Գլենդել քաղաքում հանգստի և բժշկական մարիխուանայի հանրային օգտագործման և վաճառքի մասին գործող արգելքն ընդլայնելու համար:

 

                        Խորհուրդը իր որոշմամբ չփոխեց որևէ գոտիավորման կոդեր `չթույլատրելով մարիխուանաի դիսպանսերի և հարակից օբյեկտների զարգացումը: Այսպիսի փոփոխությունը քաղաքային կանոնադրության մեջ պահանջելու է Խորհրդի անդամներից քվեարկության նվազագույնը 4 ձայն, որը կազմում է խորհրդի մեծամասնությունը:

 

                      Հանրության կողմից այս հարցի շուրջ արտահայտվել են մի շարք մտքեր և կարծիքներ, որոնցից 50 անձ արտահայտվել են շուրջ երկու ժամ տևողությամբ հրապարակային մեկնաբանության ժամանակ:Որպես քվեարկության մի մաս, քաղաքային խորհուրդը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմին, որպեսզի ուսումնասիրեն այն քաղաքների արդյունքները, որոնք հաստատել են մարիխուանայի վաճառքի և օգտագործման մասին կանոնակարգերը, և հաջորդ տարվա ընթացքում վերադառնան քաղաքային խորհրդի նիստ՝ ունենալով լավ/վատ վերլուծության արդյունքները:

 

                       Խորհուրդի անդամները նաև կիսել են մի շարք մտքեր: Նոյեմբերի 14-ին կայացած  հանդիպումը  ամբողջովին կարող եք դիտել այստեղ:

                      

                      Հավելյալ տեղեկությունների և նորությունների մասին մարիխուանայի վերաբերյալ կարող եք այցելել www.prop64education.org

Share on Facebook
Share on Twitter
Please reload