Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Քաղաքապետարանը ցանկանում է լսել հանրային կարծիքներ Գլենդելում բնակարանային և համայնքային զարգացման կարիքների մասին

August 14, 2019

 

Բնակարանային և համայնքային զագացման կարիքները փոփոխվում են ժամանակի ընթացքում և դրա հետ մեկտեղ համայնքային ցանկությունները այդ կարիքների վերաբերյալ: Այդ նպատակով Գլենդելի քաղաքապետարանը ստեղծել է հարցում, որպեսզի տեղեկանա Գլենդելի բնակիչների ցանկությունները բնակարանային և համայնքային զարգացման վերաբերյալ: Այս հարցման պատասխանները կօգնեն բնակարանային և համայնքային զարգացման 5 տարվա նախացծի ստեղծմանը, որի հիման վրա կորոշվի, թե ինչպես կծախսվեն  CDBG, ESG և HOME գումարները:

 

Այս երեք բնակարանային և քաղաքային զարգացման բաժանմունքի ծրագրերը տրամադրում են ֆինանսական աջակցություն դաշնային կառավարությունից, որպեսզի օգնեն երկրի համայնքներին, ներառյալ Գլենդելին, բավարարելու նրանց բնակարանային և համայնքի զարգացման կարիքները: CDBG, ESG և HOME գումարների նպատակն է օգնություն ցուցաբերել աղքատության և վնասակար պայմանների կանխարգելման ու վերացման նպատակով: Այս գումարները օգուտ կբերեն ցածր և միջին եկամուտ ունեցող անձանց, անօթևաններին, տարեցներին և հաշմանդամներին, ինչպես նաև կբարձրացնեն մատչելի բնակարանային հնարավորությունները և առաջարկները:

 

Գլենդելի քաղաքապետարանը ունի գերազանց պատմություն HUD-ի գումարների վերաբերյալ: Գումարների մասին հավելյալ տեղեկությունները կարող եք գտնել քաղաքապետարանի  վեբ կայքում սեղմելով այստեղ: CDBG-ն կառավարվում է Համայնքային ծառայություններ և զբոսայգիներ բաժանմունքի կողմից, որի հետ կարող եք կապնվել զանգահարելով (818) 548-2000 հեռախոսահամարով:

 

Հայերեն հարցման համար սեղմեք այստեղ:

 

Ձեր կարծիքները կարող եք ուղարկել նաև հետևյալ հասցեով

 

City of Glendale Housing Division

Attention: Maggie Kavarian

141 N. Glendale Ave Second Floor

Glendale CA 91206

Share on Facebook
Share on Twitter
Please reload