Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Քաղաքային խորհուրդը հաստատում է կենտրոնական «տոնական տրոլեյբուս ծառայությունը»

             

 

«Տոնական տրոլեյբուս ծառայությունը»  գալիս է  քաղաք: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում խորհրդի անդամները քաղաքային համայնքների զարգացման վարչությանը հանձնարարեցին, որ երկու տոնական վագոններ վարձակալեն և  այս տարվա նոյեմբերից հունվար ամիսներին շահագործեն : Այս ծառայությունը լինելու է ամբողջովին անվճար:

 

              Քաղաքային խորհրդի անդամները խորհուրդ են տվել մի երթուղի, որը կուղևորվի Բրանդ փողոցով դեպի հյուսիս, Ստոկեր փողոցով դեպի արևմուտք, Սենտրալ փողոցով դեպի հարավ, և Կոլորադո փողոցով դեպի արևելք: Երթուղու ընթացքում տրոլեյբուսը կունենա մի քանի կանգառ` ներառյալ Գլենդել Գալերիան և Բրանդ փողոցի Ամերիկանան, որպեսզի վերցնի ուղևորներին, ովքեր փնտրում են զվարճանք, և ովքեր ցանկանում են հեշտորեն ճանապարհորդեն Գլենդելի կենտրոնով:

 

             Նախնական տեղեկությունների համաձայն տրոլեյբուսը աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 8-ը, և շաբաթ, կիրակի առավոտյան ժամը 10-ից երեկոյան ժամը 7-ը:

     

             Վարձակալության, թույլտվության, շահագործման և պահպանման ծախսերը տրոլեյբուսների շահագործման տևողության ընթացքում կկազմի ոչ ավելի, քան $ 143,293:

 

            Համայնքային զարգացման բաժնի տնօրենը նշել է, որ տրոլեյբուսները նախատեսում են բարելավել շարժունակությունը Բրանդ փողոցի հյուսիսային և հարավային մասերի միջև տոների ընթացքում:

 

            Նա հավելել է «Մենք շահագործելու ենք այս ծրագիրը մեր այժմյա փոխադրման միջոցից առանձին», որը ներառում է Գլենդել Բիլայնը:

 

            Այս տեսակի տրոլեյբուսի ծառայությունը կարելի է գտնել Կալիֆորնիայի ափամերձ քաղաքներում, ամռան ամիսներին, որտեղ միջին հաշվարկը կազմում է 12.7 ուղևոր մեկ սպասարկման ժամվա ընթացքում: Գլենդել Բիլայնի միջին հաշվարկը Նոյեմբերից Հունվար կազմում է 10 ուղևոր մեկ սպասարկման ժամվա ընթացքում:

 

           Տրոլեյբուսի ծառայության գաղափարը փորձնական ծրագիր է, որ  ծագել է խորհրդային դահլիճում:

 

          «Դա կծառայի մեր քաղաքի ամբողջ բնակչությանը, հատկապես այդ տարածքում», - ասել է խորհրդի անդամ Պաուլա Դեվայնը:

 

          Խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը անվանել է այս ծրագիրը «փորձարկման վազք»:

 

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload