Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Գերբարձր ջերմաստիճանների նախազգուշացում. խորհուրդ է տրվում խնայել էլեկտրաէներգիա

                       

 

                         Ազգային Եղանակի ծառայությունը հայտարարել է եղանակի չափից ավելի տաք լինելու մասին, որը ուժի մեջ է լինելու մինչև հինգշաբթի հոկտեմբերի 26-ը:

 

                    Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը խրախուսում է բոլոր բնակիչներին, որպեսզի այս շաբաթ հնարավորինս շատ էներգիա խնայեն, առանց վտանգելու իրենց կամ իրենց կենդանիների առողջությունը:

 

                    Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը խորհուրդ է տալիս թերմոստատների ջերմաստիճանները սահմանել 78 ° F կամ ավելի բարձր և հնարավորության դեպքում չօգտագործել տեխնիկա մինչև երեկոյան ժամը 9-ը: Այս միջոցները էներգիա խնայելու լավագույն միջոցներից են:

 

                    Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը հրապարակային հայտարարությամբ ասել է. «Էներգիայի օգտագործումը նվազեցնելու դեպքում կարող են կանխվել էլեկտրաէներգիայի խափանումները, որոնք կարող են առաջանալ, երբ էլեկտրակայանի սարքավորումները տաքանում են և դառնում ծանրաբեռնված: Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժնի անձնակազմը զգոն է և պատրաստ Է արձագանքել ջերմության հետ կապված վթարներին, եթե դրանք տեղի ունենան »:

 

                  Հետևելով այս ցուցակին  հեշտությամբ կարող եք խնայել էլեկտրաէներգիա`

  • Սահմանափակեք սարքավորումների օքտաքործումը օրվա ծանրաբեռնված ժամերին:

  • Հնարավորության դեպքում օդորակիչի փոխարեն օգտագործեք առաստաղի օդափոխիչ:

  • Փակեք բոլոր վարագույրները և շերտերը, որպեսզի արևի լույսը ներս չթափանցի:

  •  Համոզվեք, որ բոլոր օդորակիչների խցիկները մաքուր են և զտիչները փոխարինվել են նորով:

  • Անջատեք այն լույսերը, որոնք չեք օգտագործում:

  • Հնարավորության դեպքում օգտագործեք ԼԻԴ լույսեր, քանի որ դրանք տաքություն չեն տարածում:

  • Համոզվեք, որ դռները և պատուհանները ամբողջովին փակ են, որպեսզի սառը ոդը դուրս չգա:

  • Ամանները չորացրեք օդով:

  • Լեցուն պահեք սառնարանը, քանի որ լեցուն սառնարանը  օգտագործում է ավելի քիչ էներգիա:

  • Անջատեք «էներգետիկ վամպիրներին»`բջջային հեռախոսի լիցքավորիչները, ԴՎԴ նվագարկիչները, միկրոալիքային վառարանները և այլ սարքավորումները, որոնք էլեկտրաէներգիա են օգտագործում նույնիսկ անջատված կամ սովորական ռեժիմում՝ հատկապես այն սարքերը որնոք ունեն թվային ժամացույցներ:

                           

Գլենդելում ամբողջ շաբաթվա ընթացքում կգործեն հովացման կենտրոններ:

 

Մեծահասակների Հանգստի Կենտրոն,

201 Իսթ Կոլորադո Փողոց

(818)548-3775

Երկուշաբթիից հինգշաբթի առավոտյան ժամը 8-ից երեկոյան 8-ը,

և ուրբաթ առավոտյան ժամը 8-ից կեսօրվա 4-ը:

 

Սպարր Հայթս Համայնքային կենտրոն,

1613 Գլենքո Վեյ

(818)548-2187

Երկուշաբթիից հինգշաբթի առավոտյան ժամը 8-ից երեկոյան 6-ը,

և ուրբաթ առավոտյան ժամը 8-ից կեսօրվա 3-ը:

 

Փասիֆիք Համայնքային Կենտրոն,

501 Սաութ Փասիֆիք Փողոց

(818)548-4098

Երկուշաբթիից հինգշաբթի առավոտյան ժամը 9-ից երեկոյան 9-ը,

և ուրբաթ առավոտյան ժամը 8-ից երեկոյան 5-ը:

 

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.GlendaleWaterAndPower.com

Share on Facebook
Share on Twitter
Please reload