Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Սերրիտոսի տարրական դպրոցը դառնալու է Գլենդելի դպրոցների հաջորդ մագնիտ դպրոցը

 

                                                     Տեղեկատվություն

 

                       Երեքշաբթի օրը, նոյեմբերի 7-ին, Գլենդելի դպրոցների կրթական խորհուրդը որոշում է կայացրել,  որպեսզի Սերրիտոս տարրական դպրոցը լինի Գլենդելի դպրոցային շրջանի հաջորդ մագնետ դպրոցը՝ «Սերիտոսի համակարգչային գիտության մագնետ» անվամբ, սկսած 2018-2019 ուսումնական տարվանից:

 

                      Սերիտոսը այս տարի համագործակցել է «Կոդի ապագան» կոչվող ծրագրի հետ, որը հանդիսանում է համակարգչային գիտության առաջատար` մագնետ և թեմաների թեքումով դպրոցների համար: Այս համագործակցության շնորհիվ Սերրիտոսի աշակերտները սովորում են համակարգչային կոդավորման հիմունքները, որպես իրենց ամենօրյա ծրագրի մի մաս:

 

                     «Դարձնելով Սերիտոսը համակարգչային գիտության մագնիտ հաջորդ տարի, թույլ կտա մեզ ընդլայնել այս կոդավորման ծրագիրը, որը մենք սկսել էինք այս տարի «Կոդի ապագա» ծրագրի միջոցով, և կգրավի զանազան աշակերտների ուշադրությունը դպրոցի նկատմամբ»,- ասել է դպրոցների ղեկավար Վինֆրեդ Ռոբերտսոնը:

 

                     Մագնետ դպրոցները այն շրջանային դպրոցներ են, որոնք ուսանողներին առաջարկում են եզակի, հատուկ թեմաների վրա հիմնված ուսումնական փորձառություններ: Մագնետ դպրոցները կարող են ընդգրկել ուսանողներին սահմանված շրջանի սահմաններից դուրս: Սերրիտոսի համակարգչային գիտության մագնիտ դպրոցը կլինի չորրորդ տարրական մագնիտ դպրոցը՝ միանալով Էդիսոն տարրական առաջավոր տեխնոլոգիաների մագնիտ դպրոցին, Ֆրանկլին տարրական միջազգային Գլենդելի օտար լեզուների ակադեմիա  մագնիտին և Կեպել տեսողական և կատարողական  արվեստի մագնիտին:

 

                   Աշակերտները, ովքեր ապրում են Սերրիտոսի գրանցման սահմաններում, կարող են շարունակել գրանցվել դպրոցում` առանց վիճակահանության: Աշակերտները, ովքեր ապրում են գրանցման սահմաններից դուրս, կարող են գրանցվել վիճակահանությանը` լրացնելով առցանց (օնլայն ) դիմում:

   

                  Սերիտոս կամ այլ Գլենդելի դպրոցային շրջանի մագնիտ կամ Գլենդելի օտար լեզուների ակադեմիա գրանցվելու դիմում լրացնելու համար ընտանիքները պետք է լրացնեն առցանց (օնլայն) դիմում հետևյալ վեբ կայքում www.gusdmagnetandflag.com մինչև 2018 թ-ի հունվարի 31-ը:

 

                  Դիմումները, որոնք կստացվեն մինչև վերջնաժամկետը, կկազմեն վիճակահանության մի մաս, իսկ վերջնաժամկետից հետո ստացված դիմումները կդրվեն սպասման ցուցակում:

 

                  Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Քրիստին Նամին (818)241-3111 x1218 հեռախոսահամարով:

Share on Facebook
Share on Twitter
Please reload