Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդի հանդիպման համառոտ ներկայացում

Համաձայնության կետերը

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է համաձայնության օրակարգը, որը ընդգրկում եր 6 կետեր:

 

Նախ խորհուրդը հաստատեց մի բանաձև, որի համաձայն քաղաքապետարանը կստանա 350000 դոլարի փոխհատուցում մետրոյից, որը կապված է Դորան փողոցի և Բրոդվեյ Բրազիլ փողոցի առանձնացման ծրագրի նախագծման աշխատանքների հետ: Այս ծրագիրը կբարելավի երթևեկության պայմանները Սան Ֆերնանդոյի արևմուտքից և 134 ավտոմայրուղու հարավում գտնվող երկաթուղային անցումներից երկուսում:

 

Խորհուրդը նաև ընդունել է 132 հազար դոլար դրամաշնորհ Կալիֆորնիայի պետական ​​գրադարանից : Այս դրամաշնորհը մասամբ կաջակցի գրադարանին, արվեստի և մշակույթի բաժնի գրագիտության ծրագրին, որը ծառայում է Գլենդելի բնակիչներին, ովքեր գրագիտության և անգլերենի հմտությունների կարիք ունեն:

 

Դեքմեջյան զբոսայգու բնության կրթական կենտրոնի նախագիծ

 

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատեց Դեքմեջյան զբոսայգու բնության կրթական կենտրոնի հիմնական նախագծի 4-րդ փուլի 3-րդ մասը:


Այս մասը կներառի բացատրական կենտրոնի բարելավումներ: Կավելացվեն ցուցափեղկեր ցոացադրումներ, փոքրիկ կանաչապատում և ձայնային և տեսողական սարքավորումներ: Կավելացվեն նաև նոր զուգարաններ և բացատրական նշաններ:

 

Առաջարկվել էր նախնական նախագիծ, համաձայն որի կընդլայնվի հարավային դահլիճը և կավելացվի երկրորդ հարկ, որը կընդգրկի գրասենյակ և բազմանպատակային սենյակ Լե Մեսնաջ Բարնին կից և կավելացվի լրացուցիչ ավտոկայանատեղի, հովտային տարածքների վրա հիմնված խաղահրապարակ և խորտկարան:

 

Կենտրոնական զբոսայգու լանդշաֆտային շրջանակի և նախագծի նախաձեռնությունը


Խորհուրդը հաստատեց կենտրոնական զբոսայգու  լանդշաֆտային շրջանակի և ծրագրի նախաձեռնության վերլուծությունը և հանձնարարեց անձնակազմին, որպեսզի շարունակեն համայնքային շփումը:

 

Շրջանակը ունի մի շարք ուղղորդող նախագծային սկզբունքներ , որոնք օգտագործվել են, որպեսզի ավելի լավ  պատկերացումներ կազմեն Կենտրոնական զբոսայգու մասին և ավելի լավ ինտեգրվեն քաղաքացիական, մշակութային և ավագ հաստատություններին, ինչպես նաև ստեղծվեն նոր հրապարակային տարածքներ և հանգստի հնարավորություններ:

 

Այս գործընթացը ներառել է նաև 42,500 դոլարը չգերազանցող գումարի տրամադրում SWA դիզայներական ընկերությանը որը նախապատրաստել է շրջանակը և նախագիծը և կատարել է հավելյալ աշխատանքներ

 

Հաջորդ հանդիպումը

 

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2017թ-ի դեկտեմբերի 12-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Հատուկ հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload