Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Փետրվարի 13-ին տեղի ունեցած հանդիպման համառոտ ներկայացում

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է համաձայնության օրակարգը:

 

Խորհուրդը ընդունել է որոշում, համաձայն որի Գլենդելի հրշեջ ծառայությունը կկարողանա գնել փրկարակարան «Հոմատրո» սարքավորում իր նոր հրշեջ մեքենայի համար: Նոր հրշեջ մեքենան գնվել է, որպեսզի փոխարինի հին մեքենային, որը արդեն 20 տարի էր ծառայության մեջ էր: Ներկայումս Գլենդելի հրշեջ ծառայությունը օգտագործում է Հոլմատրո փրկարարական սարքավորումը բոլոր աստիճանավոր մեքենաների վրա, քաղաքային փրկարարական և որոնման ջոկատի վրա և Գլենդելի տարածքային վերապատրաստման կենտրոնում: Այս սարքավորումը օգտագործվել է 2005թ-ից սկսված և աշխատակազմի բոլոր անդամները հմտորեն օգտագործում են այն: Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

 

Քաղաքային խորհրդի հաջորդ որոշման համաձայն պայմանագիր կնքվեց Փալփ ԴԲԱ Էքսել կազմակերպության հետ, որի ընդհանուր արժեքը կկազմի 2,788,892.30 դոլար: Այս պայմանագիրը կնքվեց Դորան փողոցի և հարակից փողոցների բարելավման նախագծի համար: Մեկ այլ պայմանագրի փոփոխման համաձայն Վեստ Քոաստ Արբորիստ կազմակերպության հետ, կտնկվեն 40 նոր ծառեր և կհեռացվեն 14 հին ծառեր: Վերանորոգման մի մասը, որը ներառում է ճանապարհային լուսացույցների փոփոխություն, հնարավոր կլինի իրականացնել շնորհիվ ձեռնարկ Ռ-ի դրամաշնորհի: Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Քաղաքային խորհրդի մեկ այլ որոշման համաձայն քաղաքապետարանի քարտուղարը, քաղաքի ժամանակավոր մենեջերը և քաղաքապետը նշանակվեցին, որպեսզի նախապատրաստեն փաստարկներ կապված առաջարկված ձեռնարկի հետ, որը կփոփոխի ընդհանուր համայնքային ընրությունների օրը, որը հաստատվել է քաղաքային կանոնադրությամբ: Առաջարկված ձեռնարկը կհամապատասխանեցնի ընդհանուր քաղաքային ընտրությունների օրը համանահանգային հիմնական ընտրության օրվա հետ: Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Քաղաքային խորհուրդը հաստատել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված  2017-18-ի երկրորդ եռամսյակի ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը և հաստատել է  որոշում, համաձայն որի բյուջեն ճշգրտումներ կատարելու համար հատկացվել է 492,611 ԱՄՆ դոլար: Զեկույցը ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Հաջորդ հանդիպումը

 

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի փետրվարի 20-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload