top of page

Կոմունալ ծառայությունների խարդախության զանգեր


Կոմունալ խարդախությունը և խարդախության զանգերը և այցելությունները կարող են համոզիչ լինել: Մի դարձեք այս տեսակի խարդախությունների զոհը: Ճանաչեք Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժանմունքի (GWP) ընթագակարգերը: Եթե ունեք կասկածներ միշտ զանգահարեք 855-550-4497

Ձեր ապահովությունն և անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է:

Ստանում եք կեղծ զանգեր չվճարած կոմունալների համար և վախեցնում են, որ կկասեցնեն ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի կեղծարարները կարող են օգտագործել «հատուկ ծրագիր», որը թույլ է տալիս նրանց կեղծորեն ցուցադրել GWP-ի անունը և հեռախոսահամարը Ձեր հեռախոսի վրա: Այս կեղծարարների զանգերը պահանջում են Ձեզանից, որ վճարեք կոմունալի գումարը անմիջապես հեռախոսի միջոցով կամ գնելով նախապես վճարված քարտ և զանգահարել նրանց, հակառակ դեպքում նրանք կկասեցնեն Ձեր ջրի և էլեկտրաէներգիայի մատուցվող ծառայությունները: Ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ GWP-ն երբեք չի պահանջի Ձեզանից, որպեսզի վճարեք հեռախոսի միջոցով կամ էլ ինչ-որ անձի՝ Ձեր բիզնեսում կամ տանը: Դուք առաջնահերթ պետք է կապնվեք GWP կամ առցանց ստուգեք, եթե պարտք ունեք, կամ էլ մեր էլեկտրոնային GWP My Connect հավելվածի միջոցով: Եթե ​​դուք նախապես ձայնագրված համակարգում հեռախոսով ծառայությունները չեղյալ հայտարարելու հրահանգ ենք ստանում, միշտ ստուգեք այն, զանգահարելով կոմունալ գծի 855-550-4497 հեռախոսահամարով: Մի տրամադրեք ոչ մի տեսակի տեղեկություն զանգահարողներին, մի տրամադրեք հաշվի համարը, որը ապագայում կարող է օգտագործվել Ձեր դեմ ապագա հեռախոսազանգերում: Այս տեսակի հեռախոսազանգերը համոզիչ են և զանգահարողները ցանկացած կերպ կփորձեն համոզել, որպեսզի դուք կամ Ձեր աշխատակիցները վճարեն: Տեղեկացրեք ձեր բոլոր աշխատակիցներին հեռախոսազանգերի մասին, որոնք կարող են վախեցնել ծառայության ընդհատումներով: Շատ անգամ մենեջերները կամ աշխատակիցները, ովքեր չունեն հաշվեհամարի մասին տեղեկատվություն, մտահոգվում են, որ եթե նրանք արագ չգործեն և չվճարեն ծառայություններն անջատվելու են:

Ստուգեք ձեր հաշվի կարգավիճակը ցանկացած ժամանակ www.GlendaleWaterAndPower.com կայքում կամ սեղմեք այստեղ: GWP- ի վճարումները միշտ կարող են կատարվել մեր կայքի միջոցով, մեր Բջջային App Mobile My Connect- ի միջոցով կամ մեր նախապես ձայնագրած IVR համակարգով՝ 855-550-4497 հեռախոսահամարով:

Ծրագրի ընդգրկման հրավեր:

GWP-ն բազմաթիվ խթանող ծրագրեր ունի ցածր եկամուտ ունեցող, բնակելի և գործարար հաճախորդների համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ GWP- ն երբեք այցելություններ չի կատարում բնակարանային հաճախորդներին իրենց տներում, որպեսզի հաճախորդներին ընդգրկի ցածր եկամտի կամ բնակելի ծրագրի ցանկացած տեսակի ծրագրի մեջ: Շատ GWP կեղծարարներ այցելում են բնակելի և բիզնես հաճախորդներին, որպեսզի ընդգրկեն նրանց «արևային զեղչ» ծրագրում: GWP-ն պայմանագիր չունի որևէ կոնկրետ մատակարարի հետ, որը նպաստում է իր արևային լուծումների ծրագրում հաճախորդներին խթանելու կամ ընդգրկելու համար:

GWP-ն ներկայումս ունի փոքր բիզնեսի և բնակելի Smart Home Upgrade ծրագիր և պայմանագիր է կնքել Ռիչարդ Հեթի և Գործընկերների հետ (RHA):Այս կազմակերպությունները միշտ զանգահարում են հաճախորդներին հանդիպումներ նշանակելու համար և ունեն համապատասխան GWP-ի ինքնության հաստատում:

GWP-ի գործընթացները

Եթե ​​հաճախորդները այցելություն են ստանում ցանկացած անձից, ովքեր ներկայանում են GWP-ի աշխատակից, և ունեն որևէ անորոշություն, նրանք պետք է պահանջեն անձից, որպեսզի դրսում սպասի, և զանգահարեն GWP-ին և ստուգեն անձի ինքնությունը: Եթե ​​Ձեզ հետ կապվել են հեռախոսով, ապա ստուգման համար պահանջեք հետադարձ կապի հեռախոսահամար: Մեր հաճախորդները երբեք չպետք է շփոթվեն կամ անհապաղ զգան անհատականության կամ ճնշման զգացում անձնական տեղեկատվության տրամադրման համար կամ ստիպված լինեն ընդգրկվել ծրագրերի մեջ:

  • GWP-ի բոլոր աշխատակիցները միշտ ցույց կտան իրենց GWP-ի ինքնությունը հաստատող փաստաթուղթը, որը ընդգրկում է նրանց լուսանկարը:

  • Ցանկացած ժամանակ GWP-ի աշխատակիցները կտրամադրեն GWP-ի գրասենյակի հեռախոսահամարը, եթե ինչ-որ մեկը ցանկանում է հաստատել նրանց ինքնությունը:

  • GWP-ի աշխատակիցները, ովքեր կարգավորում են հաշվիչի խնդիրները կարող են մտնել մասնավոր սեփականություն և կժամանեն GWP մակնշված տրանսպորտային միջոցներով, առավոտյան ժամը 7: 00-ից մինչև երեկոյան ժամը 6: 00-ը ընկած ժամանակահատվածում:

  • GWP-ի աշխատակիցները երբեք չեն զանգահարում հաճախորդներին և պահաջում հեռախոսով վճարումներ կատարել: Վճարումները կարող են կատարվել մեր վեբ-կայքում և մեր ավտոմատացված հեռախոսային (IVR) համակարգի միջոցով և դուք երբեք չեք խոսի կենդանի անձի հետ:

  • Միայն հազվադեպ դեպքերում GWP-ի աշխատակիցները կարիք կունենան մտնելու բնակչի տուն, և դա կկատարվի նախօրոք տեղեկացնելով նրանց:

  • GWP-ի աշխատակիցները երբեք չեն մտնի տան ներսը, որպեսզի ստուգեն ջրի որակը:

  • Ջրի որակը ստուգելու այցելությունները երբեք պլանավորած չեն, և ջուրը փորձարկվում է դրսում:

  • Խթանող ծրագրերի համար GWP- ի հաճախորդները պետք է այցելեն GWP- ի բնակելի կամ բիզնես ծրագրերի վեբ-կայքեր կամ զանգահարեն 855-550-4497:

  • GWP-ի պայմանագրով աշխատակիցները այցելություններից առաջ նախապես հանդիպումներ են կազմակերպում բիզնես հաճախորների հետ:

  • GWP-ն չի այցելում բնակարանային հաճախորդներին, որպեսզի միջնորդի ծրագրերի գրանցմանը:

Եթե ​​ցանկացած ժամանակ հաճախորդները մտահոգված են մեր ընթացակարգերի շուրջ, ապա նրանք խրախուսվում են զանգահարել 818-548-2070 հեռախոսահամարով մեր հաճախորդների սպասարկման բաժին: Եթե նկատում եք ցանկացած կասկածելի գործողություն ձեր բնակության վայրի մոտ կամ ինչ-որ մեկը կապնվում է Ձեզ հետ գումար հավաքելու նպատակով կամ կեղծում է քաղաքապետարանի աշխատողին, խնդրում ենք անմիջապես դիմել Գլենդելի ոստիկանության բաժին, զանգահարելով 818-548-4911: Միշտ փնտրեք GWP- ի ավտոմեքենան հայտնի լոգոներով և միշտ պահանջեք GWP-ի ինքնությունը հաստատող փաստաթուղթ:


bottom of page