top of page

Քաղաքապետարանը ցանկանում է լսել հանրային կարծիքներ Գլենդելում բնակարանային և համայնքային զարգացման կ


Բնակարանային և համայնքային զագացման կարիքները փոփոխվում են ժամանակի ընթացքում և դրա հետ մեկտեղ համայնքային ցանկությունները այդ կարիքների վերաբերյալ: Այդ նպատակով Գլենդելի քաղաքապետարանը ստեղծել է հարցում, որպեսզի տեղեկանա Գլենդելի բնակիչների ցանկությունները բնակարանային և համայնքային զարգացման վերաբերյալ: Այս հարցման պատասխանները կօգնեն բնակարանային և համայնքային զարգացման 5 տարվա նախացծի ստեղծմանը, որի հիման վրա կորոշվի, թե ինչպես կծախսվեն CDBG, ESG և HOME գումարները:

Այս երեք բնակարանային և քաղաքային զարգացման բաժանմունքի ծրագրերը տրամադրում են ֆինանսական աջակցություն դաշնային կառավարությունից, որպեսզի օգնեն երկրի համայնքներին, ներառյալ Գլենդելին, բավարարելու նրանց բնակարանային և համայնքի զարգացման կարիքները: CDBG, ESG և HOME գումարների նպատակն է օգնություն ցուցաբերել աղքատության և վնասակար պայմանների կանխարգելման ու վերացման նպատակով: Այս գումարները օգուտ կբերեն ցածր և միջին եկամուտ ունեցող անձանց, անօթևաններին, տարեցներին և հաշմանդամներին, ինչպես նաև կբարձրացնեն մատչելի բնակարանային հնարավորությունները և առաջարկները:

Գլենդելի քաղաքապետարանը ունի գերազանց պատմություն HUD-ի գումարների վերաբերյալ: Գումարների մասին հավելյալ տեղեկությունները կարող եք գտնել քաղաքապետարանի վեբ կայքում սեղմելով այստեղ: CDBG-ն կառավարվում է Համայնքային ծառայություններ և զբոսայգիներ բաժանմունքի կողմից, որի հետ կարող եք կապնվել զանգահարելով (818) 548-2000 հեռախոսահամարով:

Հայերեն հարցման համար սեղմեք այստեղ:

Ձեր կարծիքները կարող եք ուղարկել նաև հետևյալ հասցեով

City of Glendale Housing Division

Attention: Maggie Kavarian

141 N. Glendale Ave Second Floor

Glendale CA 91206


bottom of page