Ավտոտնակի հրդեհ

Գլենդելի քաղաքապետարան

Հրշեջ ծառայության բաժին

Հանրային տեղեկությունների գրասենյակ

www.GlendaleFire.com

Մամլո հաղորդագրություն

Կապ: Անիտա Շանդի

Գրասենյակ: (818)550-5613

Էլ-փոստ: AShandi@GlendaleCA.gov

Ավտոտնակի հրդեհ

2018 թ-ի փետրվարի 18

Գլենդել, Կալիֆորնիա -Մոտավորապես առավոտյան ժամը 9:40 Գլենդելի հրշեջ ծառայության աշխատակիցները պատասխանեցին 3 հարկանի տան ավտոտնակի հրդեհի ահազանգին, որը գտնվում էր 529 Վեսթ Կալիֆորնիա փողոցում: Հրշեջները, ովքեր այնտեղ էին առաջինը, հայտնեցին ուժգին ծխի մասին և ահազանգեցին լրացուցիչ օգնություն խնդրելու նպատակով: Հրդեհը սկսվել էր ավտոտնակից և այրել էր 5 մեքենա, այնուհետև այն ընդլայնվել է և ծանր վնաս է հասգրել տների հատակներին և պատերին: Բարեբախտաբար բոլոր բնակիչները տեղահանվել են և վիրավորներ չեն եղել: Մինչ հրշեջները պայքարում էին կրակի դեմ, նրանք հայտնաբերեցին գազի արտահոսք, որը ավելի դժվարացրեց իրենց գործը: Օգնության էին հասել նաև Բուրբանկի և Փասադենայի հրշեջ ծառայության աշխատակիցները: Կրակը վերջնական մարվեց առավոտյան ժամը 11:15 :

Բարեբախտաբար մոտակայքում գտնվող շինությունները չեն վնասվել: Հրդեհի պատճառը Գլենդելի հրշեջ ծառայության կողմից ենթարկվում է քննության:


Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844