Գլենդելի ոստիկանությունը հրապարակել է նոր տեսանյութ ողբերգական վրաերթ կատարած կասկածյալի վերաբերյալ


Գլենդելի ոստիկանության հետաքննիչները հրապարակել են նոր տեսանյութ ողբերգական վրաերթ կատարած կասկածյալի վերաբերյալ:

Գլենդելի քաղաքապետարանը առաջարկում է 50000 դոլար պարգև այն տեղեկության համար, որը կհանգեցնի ողբերգական վրաերթ կատարած վարորդի հայտնաբերմանը, կալանավորմանը և դատապարտմանը, ով մեքենայով վրաերթի է ենթարկել և սպանել է տարեց կնոջը:

2018թ-ի դեկտեմբերի 21-ին երեկոյան մոտ 7:20, Գլենդելի ոստիկանությունը մի քանի ահազանգ է ստացել, որոնք հաղորդել են, որ Գլենոքս և Լինդեն փողոցների խաչմերուկում մի մեքենա վրաերթի է ենթարկել մի կնոջ: Երբ ոստիկանները հասել են դեպքի վայր, պարզվել է, որ կինը մահացել է: Ավտոմեքենան, որ հարվածել էր կնոջը, լքել էր դեպքի վայրը և վթարի ականատեսներ չկային: Տուժողը 72 ամյա Գլենդելի բնակիչ Նովար Իսմաիլյանն է:

Դետեկտիվները շրջակայքում փորձել են գտնել վկաներ և ստանալ տեսանյութեր շրջակայքում տեղադրված տեսախցիկներից: Տեսանյութից հաջողվել է պարզել, որ մի կին կանգ է առել Ալլեն փողոցի վրա: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է այդ կինը դուրս գալիս և հետազոտում իր մեքենան:

Ականատեսները ոստիկաններին պատմել են, որ նկատել են, թե ինչպես է կինը հետազոտում իր մեքենան Ալլեն փողոցի վրա, բայց նրանք պատկերացում անգամ չեն ունեցել, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել ակնթարթներ առաջ: Ականատեսները նկարագրել են կասկածյալին որպես կին, 50-70 տարեկան, ով վարում էր 2004-2015թթ արտադրության սև տոյոտա փրիուս մակնիշի մեքենա:

Ցանկացած անձ, ով տեղեկություն ունի այս մահացու վրաերթից, խրախուսվում է զանգահարել Գլենդելի ոստիկանության բաժին 818-548-4911 հեռախոսահամարով: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ գաղտնի, կարող են զանգահարել Crime Stoppers 800-222-8477 հեռախոսահամարով: