Կալիֆորնիայի հրդեհները- ինչպես կարող եք օգնել


Վուզլի, Քամփ և Հիլլ հրդեհները շարունակում են այրվել և վնասել շինություններ և հազարավոր մարդկանց: Նահանգի տարբեր մասերի հրշեջները՝ ներառյալ Գլենդելի հրշեջ բաժանմունքը, հրշեջներ և ռեսուրսներ են ուղարկել, որպեսզի օգնեն և մարեն այս հրդեհները:

Թեև մասնագետները իրենց մասը կատարում են Կալիֆորնիայի վերականգնման համար, մենք էլ կարող ենք օգնել նրանց և հրդեհներից տուժվածներին:

Ապրանք կամ ծառայություններ նվիրաբերեք

Salvation Army Ventura Corps-Նվիրաբերեք շուտ չփչացող սննդամթերք Փրկության Բանակին, որն ապահովում է սնունդ և ապաստան `տուժվածների և առաջին պատասխանողների համար:

Կալիֆորնիայի կամավորներ- Գտեք հրդեհների հետ կապված կամավորական հնարավորություններ:

Baby2Baby:-Գնեք բարձր անհրաժեշտության պարագաներ` հրդեհների հետևանքով տուժած երեխաների համար: Նրանք ստեղծել են Target Gift Registry, որպեսզի անհատները կարողանան գնել հագուստ, տակդիրներ, ծածկոցներ և այլ անհրաժեշտ միջոցներ իրենց տները կորցրած ընտանիքների համար:

Գումար նվիրաբերեք

Կարմիր Խաչ

LA United Way

LA County Animal Care Foundation

LA County Fire Department Foundation

LAFD Foundation:

ԱՄՆ-ի աղետի վերաբերյալ միջազգային տեղեկատվական կենտրոնը նշում է, որ աղետից տուժածներին օգնելու ամենաարդյունավետ միջոցը դրամական նվիրատվությունն է:

Գլենդելի հրշեջ ծառայությունը շարունակում է տրամադրել օգնություն: Ներկայիս դրությամբ 15 Գլենդելի հրշեջներ գտնվում են այնտեղ:

Տարհանման, փողոցների փակման և հրդեհների հետ կապված տեղեկությունների համար այցելեք LACounty.gov: