Հարավային Գլենդելի համայնքային նախագիծը: Կերտենք մեր քաղաքի ապագան

Հարավային Գլենդելի համայնքային նախագծի ժողովը

Մարտի 7-ին, չորեքշաբթի օրը, երեկոյան ժամը 5-ին:

Գլենդելի քաղաքային ծառայությունների շենք, 633 Իսթ Բրոդվեյ, սենյակ 105

Կարող եք մեկնաբանել առցանց (օնլայն) GlendaleCA.gov/SGCP

Գլենդել, Կալիֆորնիա – Հարավային Գլենդելի նախնական համայնքային նախագիծն այստեղ է: Այսպիսի նախագծերը կերտում են մեր քաղաքի ապագան: Վերջին անգամ այսպիսի նախագիծ ներկայացվել էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանակ 1973 թ-ին: Այդ ժամանակվանից ի վեր շատ փոփոխություններ են եղել:

Քաղաքը պատկանում է բնակիչներին և նախագիծը, որ մենք կառուցում ենք այսօր, կերտում է քաղաքի ապագան: Այս նպատակով Գլենդելի քաղաքապետարանը խրախուսում է բնակիչներին որպեսզի մասնակցեն այս նախագծի մասին համայնքային հանդիպմանը, որը տեղի է ունենալու մարտի 7-ին:

Եթե չեք կարող մասնկացել այս հանդիպմանը, կարող եք մեկնաբանել նախնական շրջակա միջավայրի ազդեցության զեկույցի վերաբերյալ այցելելով այստեղ:


Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844