Պատրաստ եղեք հրդեհներին


Հրդեհը կարող է բռնկվել ցանկացած ժամանակ և տարածվել արագ և անսպասելի: Տարհանման նախապատրաստումը պետք է սկսվի մինչև վտանգը: Եթե ​​ձեր ընտանիքը գտնվում է կամավոր կամ հնարավոր տարհանման տակ, նախապատրաստեք ձեր տունը և պատրաստ եղեք լքելու այն: Եթե հրահանգում են պարտադիր տարհանում, շատ կարևոր է, որպեսզի հեռանաք որքան հնարավոր է արագ:

Ձեռնարկելով հետևյալ քայլերը դուք պատրաստ կլինեք հրդեհի դեպքում տարհանմանը:

Կազմեք ծրագիր:

Հրդեհների տարհանման (կամ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում) նախապատրաստական աշխատանքները պետք է սկսվեն մինչև վտանգը: Ստեղծեք ընտանեկան տարհանման և իրար հետ հաղորդակցվելու ծրագիր: Համոզվեք, որ ձեր կենդանիները նույնպես ընդգրկված են ձեր մշակած ծրագրի մեջ: Ստեղծեք ձեր տանից դուրս գտնվող հանդիպման վայր, եթե ձեր տունը գտնվում է անմիջական վտանգի տակ: Հետևեք հեռախոսազանգերին, հեռուստատեսությանը և ռադիոին արտակարգ իրավիճակների և տարհանման հրահանգների մասին տեղեկանալու համար:

Պատրաստեք ձեր տունը:

Եթե ժամանակ ունեք պատրաստելու ձեր տունը մինչև հնարավոր տարհանումը, ապա հետևեք Քալիֆորնիայի Հրդեհների նախնական տարհանման նախապատրաստական ​​ցուցակին ձեր տան ներսում և տանից դուրս: Եթե ​​ձեր ընտանիքը կամ ձեր տունը գտնվում են անմիջական վտանգի մեջ, ապա անմիջապես տարհանեք:

Ձեր տան ներսում կարևոր քայլերը ներառում են պատուհանները բաց թողնելը, ցանկացած հրավտանգ նյութերի կամ կահույքի տեղափոխումը պատուհաններից հեռու դեպի սենյակի կենտրոն և լույսերը միացրած թողնելը, որպեսզի հրշեջները տեսնեն ծխի միջով:

Ձեր տանից դուրս կարևոր քայլերը ներառում են հրավտանգ նյութերը հավաքելը և դրանք տան ներսում դնելը, պրոպանի տարաները անջատելը և շինությունից հեռու դնելը և ձեր հարևաններին ստուգելը համոզվելու համար, որ նրանք ել պատրաստվում են հեռանալ:

Հավաքեք արտակարգ իրավիճակների պարագաների պայուսակ:

Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պարագաներ ունենալը կարևոր քայլ է տարհանման պատրաստման համար: Cal Fire-ը խորհուրդ է տալիս որպեսզի պատրաստի ունենաք երեք օրվա պաշար, որը պարունակում է շուտ չփչացող սնունդ և երեք գալոն ջուր յուրաքանչյուր անձի համար: Կարևոր է նաև, որպեսզի վերցնեք լրացուցիչ ակնոցներ կամ կոնտակտային ոսպնյակներ, յոթորյա դեղորայքի պաշար և ձեր կարևոր փաստաթղթերը, ինչպիսիք են ծննդյան վկայականները և անձնագրերը:


Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844