top of page

Կանխարգելենք հեպատիտ Ա-ի տարածումը Լոս Անջելեսի վարչաշրջանում

Լոս Անջելեսի Հանրային Առողջապահության բաժինը սեպտեմբերի 19-ին հայտարարել է հեպատիտ Ա-ի տեղական համաճարակ: Բացահայտվել է այս վիրուսի 10 դեպք, որն առաջացնում է լյարդի սուր հիվանդություն: Այս 10 դեպքերը կապված են անօթևան բնակիչների ակտիվ թմրանյութ օգտագործողների և այն մարդկանց մոտ, ովքեր ծառայություններ են մատուցում և օգնում են վերը նշված անձանց:

Հեպատիտ Ա-ն շատ վարակիչ է:

Այն կարող է տարածվել, երբ անձը պատշաճորեն չի լվանում ձեռքերը զուգարան այցելելուց հետո կամ տակդիր փոխելուց հետո, կամ կապի մեջ է լինում վարակված անձանց հետ: Այն կարող է նաև տարածվել որոշակի սեռական պրակտիկաների, ապօրինի թմրամիջոցների օգտագործման հետ կապված սարքավորումների փոխանակման և վիրուսով վարակված սննդի կամ ջրի օգտագործման պատճառով: Այս վիրուսի տարածման կանխարգելմանը նպաստելու համար Հանրային Առողջապահության բաժինը խորհուրդ է տալիս, որ անձինք պատվաստվեն հեպատիտ Ա-ի դիմաց համար. մի ունեցեք սեռական հարաբերություններ այն անձանց հետ, ովքեր վարակված են այդ վիրուսով, մի օգտագործեք նրանց անձնական սրբիչները, ատամի խոզանակները և ուտելու պարագաները, մի կիսեք կերակուրը, խմիչքները կամ ծխախոտը, և անպայման լվացեք ձեռքերը օճառով և ջրով լոգարան այցելելուց հետո, տակդիրները փոխելուց հետո և կերակուր պատրաստելուց, մատուցելուց և ուտելուց առաջ:

Հանրային Առողջապահության բաժինը տրամդրում է հեպատիտ Ա-ի պատվաստումներ այն անձանց համար ում այն անհասանելի է իրենց առողջապահության տրամադրողի կողմից: Գլենդելի հանրային առողջապահության կենտրոնը, որը գործում է Լոս Անջելես Քաունթիի վարչական շրջանում, գտնվում է 501 Նորթ Գլենդել փողոց հասցեում. և հասանելի է հետևյալ հեռախոսահամարով (818) 500-5762:

Հանրային առողջապահության բաժինը նաև խորհուրդ է տվել Լոս Անջելեսի շրջանի քաղաքներին, որ քայլեր ձեռնարկեն վարակի տարածումը ևհամաճարակը կանխարգելելու նպատակով` անվտանգ սանիտարական ձևով` տրամադրելով բավարար զուգարանների և ձեռքերը լվանալու տարածքներ բոլոր բնակիչների համար և օգնություն տրամադրելով անօթևան անձանց: Սան Դիեգոյի շրջանում ավելի քան 400 դեպք է հաստատվել և ավելի քան 50 դեպք Սանտա Կրուզ վարչաշրջանում, որտեղ վերջին շրջանում ճանապարհորդել է Լոս Անջելեսի 10 վարակված բնակիչներից 5-ը: Դեպքի հետ կապված իրադարձություններից հետո ևս երեք դեպք տեղի է ունեցել հաստատությունում, որոնցից երկուսը տեղի են ունեցել քաղաքում:

Լոս Անջելես Քաունթիի բնակիչները կարող են զանգահարել 211 անվճար կամ զեղչված գներով պատվաստում տրամադրողների մասին տեղեկանալու համար:


bottom of page