Քաղաքային խորհուրդը հաստատում է կենտրոնական «տոնական տրոլեյբուս ծառայությունը»

«Տոնական տրոլեյբուս ծառայությունը» գալիս է քաղաք: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում խորհրդի անդամները քաղաքային համայնքների զարգացման վարչությանը հանձնարարեցին, որ երկու տոնական վագոններ վարձակալեն և այս տարվա նոյեմբերից հունվար ամիսներին շահագործեն : Այս ծառայությունը լինելու է ամբողջովին անվճար:

Քաղաքային խորհրդի անդամները խորհուրդ են տվել մի երթուղի, որը կուղևորվի Բրանդ փողոցով դեպի հյուսիս, Ստոկեր փողոցով դեպի արևմուտք, Սենտրալ փողոցով դեպի հարավ, և Կոլորադո փողոցով դեպի արևելք: Երթուղու ընթացքում տրոլեյբուսը կունենա մի քանի կանգառ` ներառյալ Գլենդել Գալերիան և Բրանդ փողոցի Ամերիկանան, որպեսզի վերցնի ուղևորներին, ովքեր փնտրում են զվարճանք, և ովքեր ցանկանում են հեշտորեն ճանապարհորդեն Գլենդելի կենտրոնով:

Նախնական տեղեկությունների համաձայն տրոլեյբուսը աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 8-ը, և շաբաթ, կիրակի առավոտյան ժամը 10-ից երեկոյան ժամը 7-ը:

Վարձակալության, թույլտվության, շահագործման և պահպանման ծախսերը տրոլեյբուսների շահագործման տևողության ընթացքում կկազմի ոչ ավելի, քան $ 143,293:

Համայնքային զարգացման բաժնի տնօրենը նշել է, որ տրոլեյբուսները նախատեսում են բարելավել շարժունակությունը Բրանդ փողոցի հյուսիսային և հարավային մասերի միջև տոների ընթացքում:

Նա հավելել է «Մենք շահագործելու ենք այս ծրագիրը մեր այժմյա փոխադրման միջոցից առանձին», որը ներառում է Գլենդել Բիլայնը:

Այս տեսակի տրոլեյբուսի ծառայությունը կարելի է գտնել Կալիֆորնիայի ափամերձ քաղաքներում, ամռան ամիսներին, որտեղ միջին հաշվարկը կազմում է 12.7 ուղևոր մեկ սպասարկման ժամվա ընթացքում: Գլենդել Բիլայնի միջին հաշվարկը Նոյեմբերից Հունվար կազմում է 10 ուղևոր մեկ սպասարկման ժամվա ընթացքում:

Տրոլեյբուսի ծառայության գաղափարը փորձնական ծրագիր է, որ ծագել է խորհրդային դահլիճում:

«Դա կծառայի մեր քաղաքի ամբողջ բնակչությանը, հատկապես այդ տարածքում», - ասել է խորհրդի անդամ Պաուլա Դեվայնը:

Խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը անվանել է այս ծրագիրը «փորձարկման վազք»:


Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844