Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդի հանդիպման համառոտ ներկայացում

Քաղաքապետարանի ընտրություններ:

Ի պատասխան նահանգային օրենքի, համաձայն որի ընտրողների մասնակցությունը կավելանա, Գլենդելի քաղաքային խորհուրդը փոխեց քաղաքային ընտրությունների օրերը կենտ տարիների փոխարեն զույգ տարիներին: 2019թ-ի ապրիլի ընտրությունները տեղափոխվել են, որպեսզի համընկնեն 2020 թ-ին կայանալիք նահանգային հիմնական ընտրությունների օրվան: Սա կերկարացնի 2015 և 2017 թվականներին ընտրված պաշտոնավոր անձանց լիազորությունները 11 ամսով:

«Ապահով ճանապարհներ դեպի դպրոց» ծրագրի բարելավումները:

Խորհրդի անդամները հաստատել են «Ապահով ճանապարհներ դեպի դպրոց» ծրագրի 5-րդ փուլը, որը եղել է օգտակար Գլենդելի մոտ 20 դպրոցներին:

Նոր ծրագիրը օգտակար կլինի Հուվեր ավագ դպրոցին, Թոլ միջնակարգ դպրոցին, Կեպպել տարրական դպրոցին, Թեոդոր Ռուզվելտ միջնակարգ դպրոցին, Հորաս Ման տարրական դպրոցին, Ջոն Մույր տարրական դպրոցին և Գլենդելի համայնքային քոլեջի Գարֆիլդ մասնաճյուղին:

Այս ծրագիրը կներառի վնասված մայթերի, տների մուտքերի, ինչպես նաև վնասված ասֆալտի և մայթեզրերի վերանորոգումը` համապատասխան ԱԴԱ(ADA) ուղեցույցների, կտնկվեն նոր ծառեր և ավելին:

Այս ծրագիրը կիրականացվի 2018թ-ի հունիսից սեպտեմբեր ժամանակահատվածում և կարժենա մոտավորապես 1,25 միլիոն դոլար:

Խաղահրապարակների սարքավորումների փոխարինումը դրամաշնորհների միջոցով:

Քաղաքային խորհուրդը ընդունեց 154,299.55 դոլար դրամաշնորհը, որը պետք է օգտագործվի Քարր և Նիբլեյ զբոսայգիների խաղահրապարակների սարքավորումների փոխարինման նպատակով: Այս դրամաշնորհը տրամադրվել է քաղաքապետարանին սեպտեմբերին և աջակցում է «Համանահանգային առողջ խաղեր նախաձեռնության»-ը:

Այս նախաձեռնության արժեքը կազմում է 678,553.87 դոլար: Նախագիծը կսկսվի դեկտեմբերին` նախատեսվող պլանի ստուգման և թույլտվություն ձեռք բերելու գործընթացով, մինչև հունվար ամսվա քանդման և հեռացման փուլ անցնելը: Նոր սարքավորումները կտեղադրվեն փետրվար-մարտ ամիսներին:

Ժամանակավոր քաղաքապետարանի մենեջերի նշանակումը:

Քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Քաղաքապետարանի օգնական մենեջերի Յասմին Բիրսի նշանակումը ժամանակավոր քաղաքապետարանի մենեջեր պաշտոնին: Յասմինը կստանձնի իր դերը սկսած 2017թ-ի նոյեմբերի 18-ից:

Հաջորդ հանդիպումը:

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2017թ-ի նոյեմբերի 14-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Հատուկ հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին: