Ջինգլ զանգի վազք այս կիրակի

Նախատեսված են փողոցների փակումներ:

Կիրակի դեկտեմբերի 10 –ին տեղի կունենա 2017թ-ի Ջինգլ զանգի վազքը Լոս Անջելեսում, որը կսկսվի Գլենդելի կենտրոնական զբոսայգուց:

Այս վազքը կազմակերպել է Արթրիտի հիմնադրամը, որը կատարում է արթրիտի հետազոտություններ: Յուրաքանչյուր 4 Ամերկիկացիներից մեկը ապրում է արթրիտով:

Դեկտեմբերի 10-ին ժամը առավոտյան 7-ից 10-ը փակ կլինեն հետևյալ փողոցները՝

  • Բրանդ փողոցը՝ Դորան փողոցից մինչև Կոլորադո փողոց,

  • Բրոդվեյ փողոցը Գլենդել փողոցից մինչև Բրանդ փողոց,

  • Ամերիկանա Փողոցը ամբողջությամբ Կառուզո փողոցի երկայնքով:

Ամբողջական քարտեզը կարող եք տեսնել այստեղ


Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844