Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդի հանդիպման համառոտ ներկայացում

Համաձայնության կետերը

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է համաձայնության օրակարգը, որը ընդգրկում եր 6 կետեր:

Նախ խորհուրդը հաստատեց մի բանաձև, որի համաձայն քաղաքապետարանը կստանա 350000 դոլարի փոխհատուցում մետրոյից, որը կապված է Դորան փողոցի և Բրոդվեյ Բրազիլ փողոցի առանձնացման ծրագրի նախագծման աշխատանքների հետ: Այս ծրագիրը կբարելավի երթևեկության պայմանները Սան Ֆերնանդոյի արևմուտքից և 134 ավտոմայրուղու հարավում գտնվող երկաթուղային անցումներից երկուսում:

Խորհուրդը նաև ընդունել է 132 հազար դոլար դրամաշնորհ Կալիֆորնիայի պետական ​​գրադարանից : Այս դրամաշնորհը մասամբ կաջակցի գրադարանին, արվեստի և մշակույթի բաժնի գրագիտության ծրագրին, որը ծառայում է Գլենդելի բնակիչներին, ովքեր գրագիտության և անգլերենի հմտությունների կարիք ունեն:

Դեքմեջյան զբոսայգու բնության կրթական կենտրոնի նախագիծ

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատեց Դեքմեջյան զբոսայգու բնության կրթական կենտրոնի հիմնական նախագծի 4-րդ փուլի 3-րդ մասը:

Այս մասը կներառի բացատրական կենտրոնի բարելավումներ: Կավելացվեն ցուցափեղկեր ցոացադրումներ, փոքրիկ կանաչապատում և ձայնային և տեսողական սարքավորումներ: Կավելացվեն նաև նոր զուգարաններ և բացատրական նշաններ:

Առաջարկվել էր նախնական նախագիծ, համաձայն որի կընդլայնվի հարավային դահլիճը և կավելացվի երկրորդ հարկ, որը կընդգրկի գրասենյակ և բազմանպատակային սենյակ Լե Մեսնաջ Բարնին կից և կավելացվի լրացուցիչ ավտոկայանատեղի, հովտային տարածքների վրա հիմնված խաղահրապարակ և խորտկարան:

Կենտրոնական զբոսայգու լանդշաֆտային շրջանակի և նախագծի նախաձեռնությունը

Խորհուրդը հաստատեց կենտրոնական զբոսայգու լանդշաֆտային շրջանակի և ծրագրի նախաձեռնության վերլուծությունը և հանձնարարեց անձնակազմին, որպեսզի շարունակեն համայնքային շփումը:

Շրջանակը ունի մի շարք ուղղորդող նախագծային սկզբունքներ , որոնք օգտագործվել են, որպեսզի ավելի լավ պատկերացումներ կազմեն Կենտրոնական զբոսայգու մասին և ավելի լավ ինտեգրվեն քաղաքացիական, մշակութային և ավագ հաստատություններին, ինչպես նաև ստեղծվեն նոր հրապարակային տարածքներ և հանգստի հնարավորություններ:

Այս գործընթացը ներառել է նաև 42,500 դոլարը չգերազանցող գումարի տրամադրում SWA դիզայներական ընկերությանը որը նախապատրաստել է շրջանակը և նախագիծը և կատարել է հավելյալ աշխատանքներ

Հաջորդ հանդիպումը

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2017թ-ի դեկտեմբերի 12-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Հատուկ հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին: