Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

Խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը նշանակվել է Գլենդելի քաղաքապետ

 

Երեքշաբթի, ապրիլի 3-ին, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը նշանակվեց որպես նոր քաղաքապետ `գործընկեր անդամների կողմից: Գլենդելի խորհրդի անդամները մեծամասամբ ընտրվում են հանրության կողմից, իսկ քաղաքապետը նշանակվում է Խորհրդի անդամների կողմից յուրաքանչյուր տարի: Գլենդելի խորհրդի անդամները ծառայում են չորս տարի ժամկետով : Ընտրությունները անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ:

 

Պարոն Սինանյանը ընտրվել է որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ 2013թ-ի ապրիլին և ուղղակիորեն ներգրավվել է Գլենդել քաղաքում՝ որպես համայնքային ծառայությունների և զբոսայգիների հանձնաժողովի նախկին հանձնակատար, ինչպես նաև համայնքի զարգացման բլոկի դրամաշնորհի խորհրդատվական կոմիտեի նախկին նախագահ և հանձնակատար:: Այժմ նա ծառայում է որպես Էկո-արագ փոխադրամիջոցի նախագահ, Բուրբանկ-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրինության փոխնախագահ, Մետրոպոլիտ ջրի շրջանի խորհրդի անդամ և Հարավային Կալիֆորնիայի կառավարությունների տրանսպորտի կոմիտեի անդամ:

 

Զարեհ Սինանյանը արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015 թթ.։ Սա նրա երկրորդ ժամանակաշրջանն է որպես Գլենդելի քաղաքապետ:

 

«Պետք է շարունակենք համոզվել, որ մեր փողոցները անվտանգ են, մեր այգիները և գրադարանները հասանելի են և հագեցված, և մեր դպրոցները ապահով են», - ասաց քաղաքապետ Զարեհ Սինանյանը: «Ինչպես նախորդ հինգ տարիների ընթացքում, ֆիսկալային պատասխանատվությունը և ընդհանուր ֆինանսական առողջությունը իմ քաղաքապետ լինելու ընթացքում կլինեն  իմ ուշադրության կենտրոնում»:

 

Քաղաքապետ Սինանյանը և նրա կինը `Լորի Սինանյանը 18 տարվա ամուսիններ են: Նրանք ունեն 4 երեխա, որոնցից երեքը հաճախում են Մարկ Քեպփել Մագնետ տարրական դպրոց, և մեկը, ով հաճախում է Էլեոնոր Թոլլ միջնակարգ դպրոցը:

Share on Facebook
Share on Twitter
Please reload