top of page

Վարձակալության կայունացման մասին հրամանագրի դիմումը համարվել է թերի

Վարձակալության կայունացման մասին հրամանագրի դիմումը համարվել է թերի:

Գլենդելի Քաղաքապետարանի Քարտուղարի գրասենյակի հոկտեմբերի 10-ի որոշմամբ վարձակալության կայունացման մասին հրամանագրի միջնորդագիրը համարել է թերի և անվավեր:

Առաջարկը ուներ մի քանի պահանջների պակաս, որոնց պատճառով այն չի հայտնվի ապագա տեղական քվեաթերթիկի վրա:

Միջնորդագիրը մանրամասն զննելուց հետո բացահայտվել են հետևյալ երեք թերությունները՝

Բացակայել է վերնագիրը և ամփոփագիրը:

Ներկայացված միջնորդագրերը չեն պարունակել յուրաքանչյուր բաժնում քվեարկության վերնագիրը և Քաղաքապետարանի փաստաբանի ամփոփագիրը: Ձեռնարկի տեքստը չի պարունակվել միջնորդագրի մեջ: Կալիֆորնիայի ընտրական օրենսգրքի համար 9203-ի համաձայն ձեռնարկի տեքստը պետք է շրջանառվի:

Շրջանառող անձի հայտարարագիրը:

Կալիֆորնիայի ընտրական օրենսգրքի համաձայն ներկայացված միջնորդագրերը յուրաքանչյուր բաժնում պետք է պարունակեն շրջանառության հայտարարագիր: Ներկայացվել է 772 էջ առանց շրջանառության հայտարարագրի:

Ջնջված և կտրատված մասեր:

Ներկայացված էջերից մի քանիսը ունեցել են բաժիններ, որոնք ունեցել են էջեր փակցված և սոսնձված մեկ ուրիշ էջի վերևի մասում, որոնք ջնջվել են և նորից լրացվել են: Այս գործողությունները հարցեր են առաջացնում ընտրողի մտադրության մասին և միջնորդագրի բովանդակության մասին,որ ներկայացվել է յուրաքանչյուր անձի, ով համաձայնվել է ստորագրել այն: Պարզ չէ, թե Կալիֆորնիայի ընտրական օրենսգրքի 104-րդ եւ 9209-րդ բաժինները որոնք կապված են շրջանառության հայտարարագրին, պահպանվել են: Ստորագրությունների քանակը, որոնցում եղել են կտրատված հատվածներ և սոսնձված են եղել կազմել է 571: Գրանցվել է 86 դեպք, որունցում տեղեկությունները եղել են ջնջված:

Ըստ Քաղաքապետարանի Քարտուղարի գրասենյակի, վերը նշված պատճառներից յուրաքանչյուրը կազմում է «առանձին և եզակի հիմք» դիմումի մերժման համար: Ստորագրությունների քանակը այդ որոշման կայացման միակ որոշիչ գործոնը չէ: Դիմումը ներկայացվել է 2017 թ-ի մարտի 20-ին և հավաքել է 11164 ստորագրություն, որը ներկայացվել է 872 էջից բաղկացած միջնորդագրի վրա երկուշաբթի 2017 թ-ի հոկտեմբերի 2-ին:

Գլենդելի Քաղաքապետարանի Քարտուղարը վստահեցրել է հանրությանը, որ իր գրասենյակը մանրամասնորեն վերանայել է ներկայացված միջնորդագիրը: «Մեր գրասենյակը կատարել է իր նախարարական պարտականությունը` պարզելու, թե արդյոք օրենսդրության և Կալիֆորնիայի նահանգի օրենսդրական պահանջները բավարարվել են այս գործընթացով, և այս դեպքում դրանք չեն բավարավել», ասել է Քաղաքապետարանի Քարտուղար Արդի Քասախյանը: Նա հավելել է,- «Այս միջնորդությունը նախաձեռնող քաղաքացիները, անշուշտ, իրավունք ունեն կրկին փորձելու և պետք է հետևեն Կալիֆորնիայի ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներին»:

Վարձակալության կայունացման հրամանագրի միջնորդության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել Գլենդելի Քաղաքապետարանի Քարտուղարի գրասենյակ (818) 548-4000 հեռախոսահամարով կամ այցելել glendaleca.gov: Բացի այդ, հետևեք մեզ Twitter- ում @cogCityClerk- ում


bottom of page