top of page

Մեյփլ զբոսայգու ներառական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողություն Օգոստոսի 17-ին


«Գլենդելի Քաղաքային խորհուրդը» և «Համայնքային ծառայությունների և զբոսայգիների բաժինը» հրավիրում են Ձեզ Մեյփլ զբոսայգու ներառական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը Շաբաթ օրը, 2019թ. օգոստոսի 17-ին Ժամը`առավոտյան 10:00-ից 12:00-ը: Ծրագիրը սկսում է առավոտյան ժամը 10:30-ին` Մեյփլ զբոսայգի/ Maple Park 820 Ի. Մեյփլ փ./ 820 E Maple St. Գլենդել, Կալիֆորնիա 91205 /Glendale, CA 91205: Կմատուցվեն թեթև զովացուցիչ ըմպելիքներ/նախուտեստներ։ Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում միջոցառումը կչեղարկվի։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (818) 548-2000 հեռախոսահամարով: «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» 1990 թ. օրենքի համաձայն` օժանդակ լսողական սարքերն, ըստ պահանջի, հասանելի կլինեն: Դիմումները պետք է ներկայացնել 24 ժամ առաջ: Դիմելու համար խնդրում ենք զանգահարել (818) 548-2000 հեռախոսահամարով


bottom of page